HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը քամու հետևանքով պատճառված վնասի 129 դեպք է արձանագրել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մարտի 24-25-ը ՀՀ ամբողջ տարածքում գրանցվել է ուժեղ քամի, որը բազմաթիվ պատահարների ու վնասի պատճառ է դարձել: Այդ օրերին նախարարության «911» ծառայությունն աշխատել է ուժեղացված ռեժիմով, և Փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 129 դեպքի: 

Հիմնականում վնասվել են շինությունների տանիքներ, շինարարական կառուցվածքային տարրեր, շրջվել են ծառեր և կոտրվել ճյուղեր, ինչպես նաև՝ վնասվել են գովազդային վահանակներ, սյուներ, որոնք խոչընդոտ են հանդիսացել երթևեկության համար։ 

Երևան քաղաքում գրանցվել է 54 ահազանգ, որից 8-ը՝ շրջված ծառերի մասին (վնասվել է 4 ավտո­մե­քենա, 5-ի դեպքում՝ խաթարվել է երթևեկությունը), 17-ը՝ շենք շինությունների կառուցատարրերի վնասում, 29-ը՝ շենք շինությունների տանիքների վնասում, 5-ը՝ այլ (ալեհավաք, պաստառ, էլեկտրասյուն): 

Արագածոտնի մարզում գրանցվել է 2 ահազանգ (շենք շինությունների կառուցատարրերի վնասվածքներ): 

Արմավիրի մարզում գրանցվել է 3 ահազանգ, 2-ը՝ շենք շինությունների կառուցատարրերի, 1-ը՝ շինության տանիքի վնասվածք: 

Արարատի մարզում գրանցվել է 15 ահազանգ,1-ը՝ շրջված ծառի վերաբերյալ, 13-ը՝ շենք-շինությունների տանիքների վնասներ, 1-ը՝ այլ: 

Կոտայքի մարզում գրանցվել է 35 ահազանգ, 34-ը՝ շենք-շինությունների տանիքների և 1 ավտոմեքենայի վնասում, 1-ը՝ շրջված ծառի մասին: 

Գեղարքունիքի մարզում գրանցվել է 2 ահազանգ՝ շինությունների տանիքների վնասի վերաբերյալ: 

Լոռու մարզում գրանցվել է 3 ահազանգ, 2-ը՝ շենքների տանիքների վնասվելու, 1-ը՝ այլ վնասի մասին: 

Շիրակի մարզում գրանցվել է 8 ահազանգ: Բոլորն էլ շենք-շինությունների տանիքների վնասվածքների մասին: 

Տավուշի մարզում ընդամենը 1 ահազանգ է գրանցվել՝ շինության տանիքի վնասի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter