65 դեպք` տոնական օրերին
2011թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ.հունվարի 4-ի ժամը 15.00-ի դրությամբ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 65 դեպք, որից տարաբնույթ հրդեհների' 50, ճանապարհատրանսպորտային պատահարների' 7 և տարաբնույթ թունավորման' 8 դեպք:
Գրանցվել է հրդեհի 2 կեղծ ահազանգ:
Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի կողմից սպասարկվել է 5 կենցաղային կանչ:
Մեկ քաղաքացի զոհվել է հրդեհի հետևանքով և մեկ քաղաքացի' ճանապարհատրանսպորտային պատահարից:
Վիրավորվել է 38 քաղաքացի, որոնցից 26-ը' ճանապարհատրանսպորտային պատահարներից և12-ը' թունավորումներից:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2011 թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2012 թ. հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 43-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել