
Պավլովսկի մոտակայքում տեղի ունեցած վթարից ևս մեկ ուղևոր է մահացել
Այսօր Պավլովսկ քաղաքի հիվանդանոցում մահացել է մարտի 20–ին Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից տուժած Դավիթ Սարդարյանը:
Այդ մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նախարարությունն այս պահին տեղեկատվություն չունի, թե Պավլովսկի հիվանդանոցում վթարից տուժած քանի քաղաքացի է մնացել և թե ինչ առողջական վիճակում են նրանք գտնվում:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի մոտակայքում իրար էին բախվել Երևան-Տվեր երթուղին սպասարկող «Mercedes» մակնիշի ավտոբուսն ու բեռնատարը: Վթարի հետևանքով մահացել էին ավտոբուսի ուղևորն ու բեռնատարի վարորդը:
Ավտոբուսում եղել է 50 ուղևոր և 2 վարորդ: 7 հոգի տեղափոխվել էր Պավլովսկ քաղաքի հիվանդանոց: Ամենածանրը Դավիթ Սարդարյանի առողջական վիճակն էր, որը գնահատվել էր ծայրահեղ ծանր:
Մեկնաբանել