
Այսօր՝ Հայաստան-Լիտվա
Այսօր՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում կընդունի Լիտվայի ընտրանուն: Սա կլինի այս տարի մեր թիմի երկրորդ ելույթը: Հիշեցնենք, որ ամսի 24-ին Արթուր Պետրոսյանի սաները 0-0 խաղացին էստոնացիների հետ: Իր հերթին Լիտվան Վրաստանին պարտվեց 0-4:
Հայաստան-Լիտվա խաղը սպասարկելու է վրացական մրցավարական բրիգադը՝ Իրակլի Կվիրիկաշվիլու գլխավորությամբ:
Մինչ այս երկու հավաքականները հանդիպել են 3 ընկերական մրցավեճերում, որոնցից 2-ում հաղթել է Հայաստանը (2-1, 4-2), մեկում՝ Լիտվան (3-0): Խփած եւ բաց թողած գնդակների հարաբերությունն է 6-6: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեր ընտրանին այս պահին 91-րդն է, իսկ Լիտվան՝ 147-րդը:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներն այս օրերին նույնպես ընկերական հանդիպումներ են անցկացնում: Լիխտենշտայնը 0-1 հաշվով պարտվել է Անդորրային, 0-3 հաշվով էլ՝ Ֆարերյան Կղզիներին: Ջիբրալթարն իր հերթին 1-0 հաշվով հաղթել է Լատվիային: ՆՀՀ Մակեդոնիան 0-0 է խաղացել Ֆինլանդիայի հետ, իսկ այսօր մրցելու է Ադրբեջանի հետ:
Մեկնաբանել