HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացու վրաերթ կատարած վարորդները հայտնաբերվել են

Հունվարի 3-ին` ժամը 22.00-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 1972 թ. ծնված Արամ Մարգարյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1963 թ. ծնված Արմեն Հարությունյանը, որը հունվարի 4-ի գիշերը ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք: Կատարվում է քննություն:


***
Հունվարի 3-ին` ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մասիս ճանապահի 5-րդ կմ-ին, Զորակ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Արմեն Առաքելյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1971 թ. ծնված Կարեն Ղուկասյանը, որը հունվարի 4-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: 

Այս մասին հայտնում է ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter