HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուտակային միջոցները ամբողջությամբ ստանալու համար անհրաժեշտ կլինի եզրակացություն

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը ցանկացած ժամանակ, այդ թվում նաև նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, կարող է ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկի: Այս մասին տեղեկացնում է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը։

Նշված ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում առողջապահության նախարարություն` իր կարգավիճակը հավաստող եզրակացության տրամադրման համար՝ կցելով համապատասխան բժշկական փաստաթղթերը:

Մասնակիցը դիմումը կարող է ներկայացնել ինչպես առձեռն և փոստով, այնպես էլ էլեկտրոնային՝ [email protected] հասցեին:

Դիմումը գրանցվում է նախարարությունում, և մուտքագրվելուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցին տրամադրվում է դրական կամ բացասական եզրակացությունը՝ մասնակցի նախընտրած եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն: Եզրակացության ևս մեկ օրինակ էլ տրամադրում է մասնակիցների ռեեստրը վարողին՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա:

Տրված դրական եզրակացության հիման վրա մասնակիցը իրավունք է ստանում իր կուտակային միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնել՝ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելով «Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի կուտակած միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու դիմում»` սահմանված կարգին համապատասխան:

Կարող եք իմանալ ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ գրելով [email protected] հասցեին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter