HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խարդախություն կատարողը ներկայացել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի ընկեր և խոստացել աջակցել բնակարաններ ձեռք բերելու հարցում

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք. 4 անձի առաջադրվել է մեղադրանք,  ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:

2017թ. Երևանի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ բնակարան գնելու հարցում աջակցելու պատճառաբանությամբ իրենից խարդախությամբ հափշտակել են գումար՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 4-ը Երևանի բնակիչներ են, 1-ը՝ Էջմիածնի:

Դեպքի առթիվ 2017թ. հունիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, Երևանի բնակիչը ճանաչվել է տուժող:

Ինչպես հայտնում է քննչական կոմիտեն՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի 47-ամյա բնակիչը, տեղեկանալով տուժողի՝ բնակարան գնելու մտադրության մասին, ներկայացել է որպես անշարժ գույքի գործակալ, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի ընկեր և խոստացել աջակցել ՊՆ-ից 2 բնակարան ձեռք բերելու հարցում։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 47-ամյա տղամարդը բնակարանի պոտենցիալ գնորդին ծանոթացրել է իր տարբեր ընկերների հետ, որոնցից ոմանք ներկայացել են որպես Երևանի քաղաքապետարանի և պաշտպանության նախարարության պաշտոնյաներ և պատրաստակամություն հայտնել աջակցել բնակարանի ձեռք բերման հարցում։ Համապատասխան փաստաթղթային ձևակերպումներն իրականացնելու, կաշառք տալու պատրվակով գնորդից պահանջել և ստացել են ընդհանուր առմամբ 16.800 ԱՄՆ դոլար գումար: Քննության տվյալներով՝ խարդախությամբ գումար հափշտակելուն առնչություն է ունեցել 5 անձ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից մեկին՝ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, երկրորդին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, երրորդին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, չորրորդին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Եվս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Քրեական գործը 4 մեղադրյալների մասով անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործն ուղարկվել դատարան։ Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter