HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարաշահումներ «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված հափշտակությունների դեպքի բոլոր հանգամանքները, առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

«Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպք առթիվ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել 2018թ. փետրվարի 2-ին, մշակվել է քննչական պլան և պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը, կատարված հափշտակություններին մասնակցություն ունեցած 4 անձի ինքնություն:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում առկա ազատ հաստիքներում ձևականորեն ձևակերպվել են տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն հաշվարկվել և նրանց անվամբ փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է և տնօրինվել այլ անձանց կողմից։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:  

«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հափշտակություններին հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- գրված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter