Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր
Մարտի 28-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պլանավորման և միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շամբու Կումարանին և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև 2017թ. մայիս ամսին Նյու Դելիում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ նշվել են խաղաղապահությունը, ռազմական կրթությունը և վարժանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել