HY RU EN

Դիանա Ղազարյան

Նախագահի օդանավը փոխանցվեց քաղավիացիային

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված Էյրբաս Ա-319-132 տեսակի օդանավը փոխանցել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը։ Նման որոշման նախագիծ գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել էր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Օդանավը 1998 թվականի թողարկման է, իսկ սկզբնական արժեքը գնահատված է 17 միլիարդ 442 միլիոն դրամ։ Օդանավը նախագահականի հաշվեկշռից հանվել է նախագահի մարտի 21-ի կարգադրությամբ։

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին էլ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված 1977 թվականի արտադրության ՏՈՒ 134Ա ԵԿ-65072 օդանավը ամրացվեց պետական գույքի կառավարման վարչությանը։