HY RU EN

Դիանա Ղազարյան

Մոսկովյան փողոցի հիմնանորոգումը կարժենա 222 միլիոն դրամ

Կառավարությունը համաձայնեց Երևանի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից կուտակված միջոցների մնացորդից մինչև 181 միլիոն դրամ ուղղել Մոսկովյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած որոշման նախագծում ասվում է, որ Մոսկովյան փողոցի Նալբանդյան-Մաշտոցի պողոտա հատվածը շուրջ երկու տասնամյակ չի հիմնանորոգվել, ինչը դժվարություններ է առաջացնում փողոցային անվտանգ երթևեկության առումով։ Ծրագրով առաջարկվում է Մոսկովյան փողոցի այդ հատվածն ամբողջովին հիմնանորոգել։ Հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է ավելի քան 222 միլիոն դրամ։