HY RU EN

Դիանա Ղազարյան

Արմավիրից Սարդարապատի հուշահամալիր տանող ավտոճանապարհի ասֆալտապատման նպատակով 1,1 միլիարդ դրամ հատկացվեց

Կառավարությունն այսօրվա նիստին 1 միլիարդ 113 միլիոն դրամ հատկացրեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։ Գումարը տրամադրվեց նախարար Վահան Մարտիրոսյանի առաջարկով՝ Արմավիր-Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհի 9,435 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատման նպատակով։

Նախարարությանը գումարը փոխանցվելու է կառավարության պահուստային ֆոնդից։ Ասֆալտապատման աշխատանքները կատարվելու են Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ, այդ իսկ պատճառով նախարարությունն առաջարկել է անհրաժեշտ գումարն ամբողջությամբ հատկացնել տարվա առաջին կիսամյակում: