ՍԱՊԾ-ն Դիլիջանում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական ծառայությունը հայտնում է, որ իրականացրած վերահսկողության արդյունքում կասեցվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:
Պարզվել է, որ այս արտադրամասում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, անձնակազմի անդամները չեն կրել պահանջված հագուստը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների մուտքը արտադրական տարածք:
Բացի այդ, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, չի ունեցել համապատասխանության սերտիֆիկատ, խախտվել են նաև հացի տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերը:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել