HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ մարտի 28-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. մարտի 28-ին՝ ժամը 07:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ մարտի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 02:00-04:30-ի սահմաններում, երկու դիմակավորված անձ մուտք են գործել Երևան քաղաքի Նոր Խարբերդում գտնվող իր տուն, դանակի սպառնալիքով կապել ձեռքերն ու ոտքերը, ածելիով մարմնական վնասվածքներ պատճառել, ապա բնակարանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար և հեռացել:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան։

Քրեական գործով Նոր Խարբերդի բնակիչը ճանաչվել է տուժող։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են կպչուն ժապավեն, արնանման նյութի հետքեր, արնանման նյութի հետքերով ածելի և տետր, որի վրա առկա գրառմամբ պահանջել են գումար՝ սպառնալով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել։  

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter