HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել

Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուները ներկայացրել են այդ ուղղությամբ իրականացված վերլուծությունների և ուսումնասիությունների արդյունքները: Քննարկվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները:

Քննարկումների արդյունքներով վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է լրամշակել ներկայացված միջոցառումները՝ կարևորելով դրանց արդյունավետությունն ու ազդեցությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter