HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձրեւ, ամպրոպ եւ քամու ուժգնացում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունը հայտնում է, որ մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ' քամու ուժգնացում' 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։

Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրևներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, իսկ ապրիլի 1-2-ը նույնքանով կբարձրանա։ 

Հանրապետության տարածքում`

Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ի երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Ապրիլի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 29-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, ապրիլի 1-ին, 2-ին նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ի երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, 30-ի ցերեկը՝ ինտենսիվ, ապրիլի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           26.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -8.00C (2003 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           9.90C

ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter