HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ։

ՔԿ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` նախնական տվյալներով՝ 2018 թվականի լույս  մարտի 30-ի գիշերը՝ ժամը 03-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը զենքի գործադրմամբ հարձակում է գործել Վանաձոր քաղաքի Առափնյա 10ա հասցեում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ և  նրա  կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել ավտոգազալցակայանի դրամարկղում առկա գումարը, ապա՝ դիմել փախուստի։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, կազմվել է քննչական խումբ։ ՍՊ ընկերությունը և աշխատակիցը ճանաչվել են տուժող։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք վկաներ։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություններ տրվել հետաքննական մարմնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter