HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրում

Մարտի 31-ին, ժամը 15:15-ին Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրից «ՍՈՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել: Այս մասին նշված է ԱԻՆ պաշտոնական կայքում։

Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և  արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 15:31-ին հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան:

Պարզվել է՝ հյուրանոցի շոգեբաղնիքում առկա է ծխապատ գոտի. այրվում է շոգեբաղնիքի (մոտ 5-10 քմ) փայտե երեսպատումը: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:06:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter