HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ժան-Բատիստ Լըմուանին

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության և Եվրոպայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ: Այս մասին հայտնում են Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից։

Զրուցակիցները խոսել են այս տարվա հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի  վերաբերյալ:

Կողմերն քննարկել են  նաև Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցության համար բացվող հնարավորությունները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter