HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները այցելել են հերոսների ընտանիքներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 2-ին, ի հիշատակ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված մարտիկների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի  անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները՝ տարածքային զինկոմիսարիատների սպաների ուղեկցությամբ, այցելել են հերոսների ընտանիքներ:

Հիշատակի և տոն օրերին ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները պարբերաբար այցելում են հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված զինծառայողների և ազատամարտիկների հարազատներին: Պաշտպանության նախարարի հրամանով՝ յուրաքանչյուր կուրսանտ կցագրված է մեկ ընտանիքի:

Այցելությունների նպատակն է մշտական ուշադրության կենտրոնում պահել և վերարժևորել հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած տղաների սխրանքը, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին ոգեշնչել նրանց օրինակով, հիշեցնել, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter