HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ, որոշ մարզերում՝ ձյան տեսքով

Ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։               

Պայմանավորված սպասվող օդերևութաբանական իրադրությունով՝ նախարարությունը վարորդներին հորդորում է նշված մարզերում երթևեկելիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն։

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։

Ելնելով սպասվող ջերմային ֆոնից՝ նախարարությունը հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում է փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter