HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի բակում բացվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:

«Հրաձգարանի բացման պատիվը վերապահվել է հերոսի մորը՝ Համեստ Ուրֆանյանին: Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացրել են կապիտան Արմենակ Ուրֆանյանի անցած մարտական ուղին ու ապրիլյան քառօրյայում նրա սխրագործությունը»,- հայտնում է քաղաքապետարանը:

Ըստ հաղորդագրության՝ դպրոցականները հրաձգարանում հնարավորություն կստանան անցկացնել ռազմագիտության դասաժամերի որոշ մասը: Հրաձգարանը բաց կլինի նաև նրանց համար, ովքեր ցանկություն կունենան կատարելագործել կրակային պատրաստության իրենց գիտելիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter