HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը հորդորում է գիշերը փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում կատարել ոռոգում

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։

Ելնելով սպասվող ջերմային ֆոնից` հատկապես ջերմոցային տնտեսություններին արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում։

Ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:

Երևանում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter