Կարեն Կարապետյան. «Էներգետիկ հեղափոխությունը թեւակոխեց նոր եւ անբեկանելի փուլ»
Ավարտվել է «Մասրիկ-1» ծրագրի ներդրողների մրցույթը։ Այս մասին Ֆեսյբուք սոցիալական ցանցում հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Ըստ մրցույթի կանոնների՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումը, որը կառաջարկեր ամենացածր սակագինը, իրավունք կստանար իրականացնել «Մասրիկ-1» 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը:
Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը: Առաջարկված սակագինն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Վարչապետը նշել է, որ համեմատության համար՝ ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է:
«Այս սակագինը աննախադեպ է աշխարհում նման համեմատաբար փոքր հզորության միջազգային մրցույթների համար։ Սա վկայում է ներդրողների մոտ մեր էներգետիկ համակարգի և մեր կողմից վարվող ներդրումային քաղաքականության նկատմամբ բարձր վստահության մասին։ Այս ծրագիրը նաև օրինակելի և նախադեպը չունեցող ծրագիր է՝ պետական֊ մասնավոր համագործակցության համատեքստում։ Կոտրելով բոլոր կարծրատիպերը՝ այս մրցույթը նոր և չափազանց կարևոր հեռանկարային փուլ է բացում դեպի անվտանգ և անկախ էներգետիկ համակարգ»,- գրել է Կարեն Կարապետյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել