HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԾԿՀ-ն 5 մլն դրամով տուգանել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը և որոշել տուգանել ընկերությանը 5 մլն դրամի չափով:

Հանձնաժողովը հայտնում է, որ ընկերությանը տուգանելու որոշում է կայացրել 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետով սահմանված դիմող անձանց նոր համակարգերը մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման առավելագույն ժամկետները խախտելու համար։

Որոշման տեքստը հասանելի է այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter