HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարաշահումներ Արմավիրի մարզի 8 համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Արմավիր մարզի տարբեր համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 23 քրեական գործ. նշված քրեական գործերից 13-ը միացվել է մեկ վարույթում:

Մասնավորապես՝ չարաշահումներ են արձանագրվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015-2016 թվականների ընթացքում Արմավիրի մարզի մի շարք համայնքների շահառուներին պարարտանյութի և սերմացուի  բաշխման գործընթացում։  Արմավիրի մարզային քննչական վարչությունում ստացված 23 քրեական գործերից 20-ը հարուցվել է հետաքննության մարմինների, իսկ 3-ը՝ դատախազության կողմից:

Քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված համայնքներում պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարարտանյութի և սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումները կատարվել են յուրաքանչյուր համայնքի ղեկավարի անմիջական մասնակցությամբ: Նկատի ունենալով, որ հարուցված մի շարք քրեական գործեր վերաբերում են նույն համայնքի ղեկավարի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումներին՝ քննիչը որոշումներ է կայացրել՝ դրանք մեկ վարույթում միացնելու մասին։

Այսպես՝ Արտամետ համայնքում  պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 8 քրեական գործը միացվել է մեկ վարույթում, իսկ աշնանացան սերմացուի բաշխման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է առանձին վարույթում:

Մրգաշատ համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 3 քրեական գործը միացվել է մեկ վարույթում, իսկ աշնանացան սերմացուի բաշխման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է առանձին վարույթում:

Նալբանդյան համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 3 քրեական գործ միացվել է մեկ վարույթում:

Բամբակաշատ համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 2 քրեական գործ միացվել է մեկ վարույթում:

Ամասիա համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 2 քրեական գործ միացվել է մեկ վարույթում:

Այսպիսով, Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվում է 10 քրեական գործ՝ Արմավիրի մարզի 8 համայնքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ՝ Արտամետ, Սարդարապատ, Նալբանդյան, Բամբակաշատ, Ամասիա, Արաքս, Մրգաշատ,  Ջրաշեն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ armtimes.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter