HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տաշիրը քաղաքային զբոսայգի կունենա

Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող շենքն ու դրա զբաղեցրած, օգտագործման, սպասարկման համար անհրաժեշտ հողամասը կնվիրաբերվի Տաշիր համայնքին։ Նվիրաբերվող շենքը կապամոնտաժվի, տեղում զբոսայգի կկառուցվի։ Կառավարությունը այսօրվա նիստին նման որոշում ընդունեց՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջարկով։

Համայնքը պարտավորվել է զբոսայգի կառուցելու նպատակով ներդնել 12 միլիոն դրամ։

Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, պետական գույքի կառավարման վարչություն է դիմել Տաշիրի համայնքի ղեկավարը՝ Տաշիր համայնքի նախկին տարածքային հարկային տեսչության շենքը Տաշիր համայնքին նվիրաբերելու խնդրանքով և տեղեկացրել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել են քաղաքային հրապարակը, քայլուղին և կառուցվում է քաղաքային զբոսայգի, որի տարածքում է գտնվում Տաշիրի տարածքային հարկային տեսչության նախկին շենքը:

Համայնքի ղեկավարը պետգույքի վարչությանը խնդրել է թույլատրել Տաշիրի համայնքին ապամոնտաժել հարկային տեսչության նախկին շենքը՝ կառուցվող զբոսայգին ամբողջական դարձնելու համար, որի թույլտվությունն էլ այսօր կառավարությունը տվեց։

լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter