
Արմեն Սարգսյանը հանդիպել է Էդուարդո Էռնեկյանին
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն, այս մասին հաղորդում են Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից:
Արմեն Սարգսյանը եւ Էդուարդո Էռնեկյանը շրջել են տնտեսության տարածքում, այցելել գինեգործարան։ Արգենտինահայ գործարարը պատմել է կատարված աշխատանքների, հետագա անելիքների ու ծրագրերի մասին:
Արմեն Սարգսյանն եւ Էդուարդո Էռնեկյանը խոսել են Հայաստանի զարգացման հեռանկարների, տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել