HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում և Աշտարակում ապրիլի 6-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 6-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Քանաքեռ ՀԷԿ թաղամասի ջրամատակարարումը:

Ապրիլի 6-ին ժամը 08.00-24.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի` Բագրատունու, Մ․ Խորենացու, Ն․ Աշտարակեցու` վերին հատված, Վառոյի ձորակի փողոցների և  Սասունիկ, Օշական` ձախ ափ համայնքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter