HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 5-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Շեյն Ռոզենթալին և Հայաստանում ԱԶԲ ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցին։

Ըստ նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության՝ ներկայացնելով ԱԶԲ-ի ուսումնասիրությունները «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի և (Մ6) Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի կառուցման վերաբերյալ՝ Թոմաս Հերցն իր գոհունակությունը հայտնեց դրանց տեմպերից և աշխատանքների կազմակերպման որակից։
Շեյն Ռոզենթալը ևս ընդգծեց, որ աշխատանքներում նկատելի առաջընթաց կա։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրին և (Մ6) Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի շինարարությանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավի» մի շարք հատվածներում հնագիտական պեղումների հետ կապված աշխատանքների երկարաձգման խնդիրներին։ Ընդգծվեց այդ հատվածներում մանրակրկիտ ուսումնասիրություններ անցկացնելու կարևորությունը։ 
Քննարկվեցին նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  ճանապարհի հիմնանորոգման ընթացքի, ԱԶԲ-ի հետ հետագա աշխատանքների և ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter