HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույցների օգտագործման ծրագիր է մշակվել

Կառավարության մարտի 6-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագիրը, որի նպատակը՝ հանրապետության մարզերում առկա խորհրդային ժամանակաշրջանում սկսված և մինչ օրս չավարտված թվով 206 կիսակառույցների հետագա օգտագործման համար պետական քաղաքականության ամրագրումն է, համայնքների քաղաքաշինական և բնապահպանական միջավայրի կանոնակարգումը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի տեղեկացմամբ, նախքան ծրագրի ընդունումն իրականացվել են այդ կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննություններ և պարզվել է, որ առկա 206 կիսակառույցներից՝ 58-ը ունեն անբավարար տեխնիկական վիճակ և ծրագրի համաձայն ենթակա են քանդման 2019-2021թթ. ընթացքում, թվով 119-ը բնակելի և 28 հասարակական շենքեր պիտանի են հետագա օգտագործման համար և դրանց շինարարության ավարտմամբ կարող է շահագործման հանձնվել ավելի քան 165 հազար քառ.մետր մակերես:

Կիսակառույցների շինարարության ավարտման ծրագիրն ընդգրկելու է 2019-2023թթ. ժամանակահատվածը, արժեքը կազմում է շուրջ 34.3 մլրդ. ՀՀ դրամ, ինչը 35%-ով էժան է, քան համարժեք մակերեսով նոր կառուցվող շենքերի շինարարությունը, որի համար կպահանջվեր շուրջ 52.8 մլրդ. ՀՀ դրամ:

Ծրագրի ֆինանսական ապահովումը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի, համայնքների բյուջեների և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Կոմիտեն հավաստիացնում է, թե ծրագիրը հնարավորություն է ստեղծում նաև պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության շրջանակներում կիսակառույցների օտարման և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter