HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ` Ռուսաստանի եւ Եգիպտոսի Հայոց թեմերում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ` Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնում ստանձնած պարտականություններից, հոգևոր ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Մայր Աթոռի Լուսարարապետությունում ստանձնած պարտականություններից, հոգևոր սպասավորությունը կշարունակի Եգիպտոսի Հայոց թեմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter