HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Շաբոյանը հանդիպել է Սյունիքի մարզի գործարարներին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել է մարզում գործունեություն իրականացնող մի քանի տասնյակ գործարարների հետ՝ ոլորտին առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու և դաշտի առավել բարելավմանն ուղղված վերջիններիս առաջարկներին և ծրագերին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՏՄՄՊՀ տեղեկատվության բաժինը:

Հանդիպմանը ներկա մոտ 3 տասնյակ գործարարները զբաղվում են հիմնականում կաթնամթերքի, հրուշակեղենի, հացամթերքի արտադրությամբ, գյուղմթերքների վերամշակմամբ, ինչպես նաև գործունեություն են իրականացնում հանքարդյունաբերության և այլ ոլորտներում:

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող Էլոլա ընկերության տնօրենը ՏՄՊՊՀ նախագահին տեղեկացրել է, որ շուկայում առկա է փոշի կաթից պատրաստված կաթնամթերք, որի բաղադրության մեջ սակայն այդ մասին չի նշվում, հետևապես այն ընկերությունները, որոնք իրենց արտադրանքը պատրաստում են թարմ կաթից, հայտնվում են անհավասար պայմաններում: Սպառողը չի տեղեկանում, թե որ արտադրանքն է թարմ, իսկ որը փոշի կաթից պատրաստված: Տնտեսվարողի կողմից բարձրացված խնդրի հետ կապված Արտակ Շաբոյանը հավաստիացրել է, որ հանձնաժողովը անմիջապես ուսումնասիրություն կսկսի, քանի որ արտադրողի կողմից ոչ ճիշտ մակնշումը կարող է հանգեցնել նրան, որ վերջինս անբարեխիղճ կերպով մրցակցային առավելություն ստանա:

Սյունիքի մարզի գործարարները բարձրաձայնել են նաև մանրածախ առևտրի ոլորտի, թռչնամսի արտադրության և ներկրման խնդիրների մասին: Մասնավորապես, հանքային ջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունները տեղեկացրել են, որ խնդիր ունեն մանրածախ առևտրային ցանցերում իրենց արտադրանքի վաճառքի հետ կապված: Խոշոր սուպերմարկետները երբեմն խտրական մոտեցում են ցուցաբերում՝ կամայականորեն որոշելով, որ արտադրողի ապրանքը վաճառել, իսկ որինը` ոչ, կամ որինը առավել տեսանելի ցուցադրել իրենց խանութներում: Արդյունքնում գործարարները կանգնում են իրացման խնդրի առաջ: Ի պատասխան, ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրել է, որ նման դժգոհություններ ստացվել են թե արտադրողներից և թե ներմուծողներից, և այս պահին հանձնաժողովը ուսումնասիրում է մանրածախ առևտրի ոլորտը` նման խնդիրների օրենսդրական կարգավորմանը հասնելու նպատակով:

Մարզում թռչնամսի արտադրությամբ զբաղվողներն էլ դժգոհել են, որ այլ երկրներից ներկրվող թռչնամսի վրա հաճախ բացակայում է պատշաճ մակնշումը, թե երբ է այն արտադրվել և որ երկրի արտադրանք է, հետևապես սպառողը կարող է մտածել, որ այն արտադրվել է Հայաստանում: Արտակ Շաբոյանը նշել է, որ բարձրացված խնդիրների մի մասը, թեև ուղղակիորեն չի գտնվում հանձնաժողովի կարգավորման դաշտում, այնուամենայնիվ անուղղակիորեն կարող են որոշակի ազդեցություն ունենալ մրցակցային դաշտի վրա, այդ իսկ պատճառով ներկայացված բոլոր խնդիրները կարճ ժամկետներում կուսումնասիրվեն հանձնաժողովի կողմից, և բոլոր այն հարցերը, որոնք գտնվում են մրցակցային մարմնի տիրույթում, լուծում կգտնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter