
Արցախի օմբուդսմենը Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկել է ԱՀ գլխավոր դատախազություն
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Ասյա Խաչատրյանի և Արցախի ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ.
«Ի պատասխան ԱՀ ոստիկանությանը հասցեագրված ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի մարտի28-ի գրության՝ ներկայացվել են Ասյա Խաչատրյանի պնդումներիվերաբերյալ մանրամասն պարզաբանումներ։
Հաշվի առնելով ներկայացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու անհրաժեշտությունը՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ապրիլի 6-ի գրությամբ՝ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ՝ Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն»,- ասվում է Արցախիի ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել