HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբովյան քաղաքում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Կոտայքի մարզային կենտրոնը վերահսկողակության շրջանակներում խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում հացի արտադրությամբ զբաղվող «Գեռիտա» ՍՊԸ-ում:

Արտադրությունում, մասնավորապես, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու տեխնոլոգիական գործընթացը չեն համապատասխանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին:

«Գեռիտա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter