
Արմեն Սարգսյանը հանդիպել է չինացի և հնդիկ ձեռնարկատերերին
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա հյուրերի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:
Սարգսյանը հանդիպել է Չինաստանի Երկաթգիծ թիվ 3 ճարտարագիտական խումբ ընկերության խորհրդի նախագահ Լիու Բաոլոնգի եւ Միջազգային վարչության պետ Դու Շենգին: Նա հանդիպել է նաեւ հնդիկ հայտնի ձեռնարկատեր, Մուքանդ ՍՊԸ համանախագահ եւ գործադիր տնօրեն, Մուքանդ Սումի Մեթլ Փրոցեսինգ ՍՊԸի նախագահ Ռաջեշ Շահին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել