
«Մուլտի Գրուպ»-ը և շվեդական «Օմնիա Թեք» ընկերությունը կսկսեն կրիպտոարժույթի արտադրություն
«Մուլտի Գրուպ» կոնցեռնը և շվեդական «Օմնիա Թեք» ընկերությունը Հայաստանում կսկսեն աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախագիծը: Այս մասին հաղորդում է tsarukyan.am կայքը։ Կողմերն առաջիկա 2 տարում նախատեսում են ավելի քան 2 միլիարդ դոլար ներդրում կատարել: Նախագծի համաձայն՝ ապրիլից կսկսվի կրիպտոարժույթի համատեղ արտադրությունը: Բացի այդ, բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա կստեղծվեն նոր ծրագրեր՝ Հայաստանը դարձնելով ֆինանսական տեխնոլոգիաների հարթակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել