HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. «Հավաքների և երթերի կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորում ենք խստիվ պահպանել գործող օրենսդրության պահանջները»

Ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.

«Այս օրերին Երևան քաղաքի վարչական տարածքում անցկացվում են հավաքներ և երթեր, որոնց ընթացքում խախտվում են հավաքների ազատության մասին օրենսդրության պահանջները: Մասնավորապես, երթերն ունենում են 100-ից ավելի մասնակիցներ, սակայն այդ առթիվ սահմանված կարգով իրազեկումներ չեն ներկայացվում համայնքի ղեկավարին, փակվում են փողոցների երթևեկելի մասերը, խոչընդոտվում է տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը: 
ՀՀ ոստիկանությունը հավաքների և երթերի կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորում է խստիվ պահպանել գործող օրենսդրության պահանջները, այդ թվում՝ անհամաչափորեն չսահմանափակել այլ անձանց հիմնական իրավունքները և հանրության շահերը, չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև ձեռնպահ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններ կատարելուց: 
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ հավաքների կազմակերպիչների կամ մասնակիցների կողմից կատարված ցանկացած իրավախախտման օրենսդրության շրջանակում տրվելու է համարժեք իրավական գնահատական»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter