HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում՝ Երևանում

Հունվարի 5-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում թափվել են քարեր, ինչը խոչընդոտում է երթևեկությունը:

Դեպքի վայր են մեկնել Օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեպքի վայրում են եղել օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը, Երևանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ԲՏՊՎ պետի տեղակալ-մոնիտորինգի բաժնի պետ փ/ծ գնդապետ Է. Սնգրյանը, Կենտրոն համայնքային բաժնի պետ փ/ծ փ/գնդապետ Ա. Ջումայանը, ԵՓՎ պետի տեղակալի ժ/պ փ/ծ կապիտան Հ. Ամիրջանյանը, Երևանի փոխքաղաքապետ Կ. Արեյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ ավտոամբարձիչ կռունկների օգնությամբ փրկարարները շանցային գործիքներով իրականացրել են քարաթափման աշխատանքներ, իսկ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները' խոշոր քարերից ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter