HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՀ-ներում պահվող հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվել են բժշկական նշանակության ապրանքներ

Արդարադատության նախարարությունը հաշմանդամություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում իրականացրել է կարիքների գնահատման հարցում և այդ արդյունքների հիման վրա նրանց տրամադրել անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ:

Ինչպես տեղեկացնում է արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այդ գործում նրան աջակցել է առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

«Արդարադատության նախարարությունը, քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս, առանձնակի կարևորություն է տալիս խոցելի խմբերի, մասնավորապես, անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ուսումնասիրությանն ու դրանց լուծման ուղիների վերհանմանը: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով որպես հրամայական ևս առանձնացվում է ըստ առաջնահերթության ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումը»,- նշված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter