HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասյա Խաչատրյանի վերաբերյալ Արցախի պաշտպանի ներկայացրած նյութերի հիման վրա քրգործ է հարուցվել

Ապրիլի 6-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին:

Արցախի դատախազությունից հայտնում են, որ այդ նյութերի հիման վրա ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ) նախատեսված հանցագործության  հատկանիշներով: Տարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter