HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԵՊՀ-ում հավաստում են՝ արգելելու են քաղաքական իրազեկումները

ԵՊՀ-ում հավաստում են՝ արգելելու են քաղաքական իրազեկումները: 

Ինչպես արդեն հայտնել էինք ԵՊՀ մի խումբ ուսանողներ այսօր փորձել են ապրիլի 13-ին «Իմ քայլը» շարժման հրավիրած հանրահավաքի եւ այդ օրը ուսանողների կողմից նախատեսվելիք դասադուլի մասին իրազեկման ակցիա իրականացնել համալսարանում, սակայն անվտանգության աշխատակիցների կողմից այն կանխվել է:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը, ում միջամտությամբ ուսանողների եւ անվտանգության աշխատակիցների միջեւ բախումը հարթվել է, «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ «Իմ քայլը» շարժման հանրահավաքի իրազեկումը քաղաքական գործունեություն է, ինչը ԵՊՀ-ում արգելվում է օրենքով: Նրա հավաստմամբ՝ քաղաքական իրազեկումները հետագայում ևս արգելվելու են:

Ակցիայի մասնակիցներից Աստղիկ Քեշիշյանը հայտնել էր, որ երբ մուտք են գործել ԵՊՀ գլխավոր մասնաշենք, անվտանգության աշխատակիցները հարձակվել են իրենց վրա, քաշքշել, փորձել դուրս հանել:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ԵՊՀ ղեկավարությունը, անվտանգության աշխատակիցները կոշտ են արձագանքում համալսարանում կատարվող իրազեկումներին՝ խլում թռուցիկները, մասնաշենքից դուրս հանում ուսանողներին, Էմին-Տերյանը նշեց, որ իրազեկումը օրենքի խախտում է: Նրա խոսքով՝ իրազեկման մասնակիցներից մեկը փորձել է ԵՊՀ գրադարանի պատին կաղապարով ինչ-որ գրություն ներկել, ինչը արգելվել է։ Էմին-Տերյանի փոխանցմամբ՝ իրազեկողների խմբի մեջ, ԵՊՀ ուսանողներից բացի, եղել է նաև միջինից բարձր տարիքի մի տղամարդ, որը գտնվել է ոչ սթափ վիճակում։

«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։ Մի պահ միայն կրքերը մի քիչ թեժացան, երբ իրազեկողների խմբին դուրս հրավիրելու ժամանակ հավաքվեցին նաև ԵՊՀ այլ ուսանողներ ու աշխատակիցներ, բայց երիտասարդները հասկացան ու ընդունեցին օրենքի պահանջը և դուրս եկան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից»,- նշեց վարչության պետը:

Գեւորգ Էմին-Տերյանը հավաստիացնում է՝ ԵՊՀ աշխատակիցները գործել են օրենքի սահմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter