
Է․ Մարուքյանը՝ Կ․ Կարապետյանին․ «ՀՀԿ-ն տեխնոլոգիա կիրառեց, մարդիկ այդ տեխնոլոգիային տրվեցին և հիմա հիասթափվեցին»
Այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-Կառավարություն վերջին հարց ու պատասխանն է՝ այս կառավարության կազմով։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, որ բազմիցս վերջինիս հարցրել են՝ 2018-ից հետո լինելո՞ւ է վարչապետ, թե՞ ոչ, և չնայած այն պատասխանին, որ պատրաստ է լինել վարչապետ, միևնույն է, այլ հայտարարությամբ հանդես եկավ։
«Ավարտվեց այն թնջուկը, որ տարիուկես ասում էինք, թե կարո՞ղ է դուք լինեք վարչապետ, դուք էլ ասում էիք՝ կարող է, ասում էինք՝ պատրա՞ստ եք աշխատել, ասում էիք՝ պատրաստ եմ: Ինչ թաքցնենք, մարդիկ հույսեր էին կապել ձեզ հետ, ՀՀԿ-ն տեխնոլոգիա կիրառեց, մարդիկ այդ տեխնոլոգիային տրվեցին, և հիմա հիասթափվեցին, քանի որ սպասում էին, որ դուք կլինեք վարչապետ»,- ասաց Մարուքյանը։
Պատգամավորն անդրադարձավ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությանը՝ ասելով, որ դա խնդիր է Հայաստանի համար, քանի որ «ռուսական ոուբլին գահավիժում է, սանկցիաներ են կիրառվում ՌԴ-ի նկատմամբ, նոր պատերազմ է սկսվում և դրանից լուրջ խնդիրներ կունենա նաև ՀՀ-ն»:
«Ի՞նչ տեսլական ունեք որպես առաջին հավանական փոխվարչապետ, ոնց ենք իրավիճակից դուրս գալու»,- հարցրեց նա։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չհամաձայնեց պատգամավորի գնահատականներին՝ ասելով, որ հիասթափությունը պատգամավորի գնահատականն է, և ոչ թե իրականությունը։
Կարապետյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցության որոշումը ճիշտ էր։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից
Մեկնաբանել