
ՊՆ-ն նախկին զորամասի շենքը նվիրաբերեց Գյումրիին
Պաշտպանության նախարարությանն ամրացված, Գյումրիում գտնվող նախկին զորամասի շենքը նվիրաբերվեց Գյումրի քաղաքի համայնքին: Գործադիրն այսօր նման որոշում ընդունեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկով:
Համայնքին նվիրաբերվող շենքն այլևս նպատակային նշանակությամբ չի օգտագործվում, պաշտպանության նախարարութունը դրա օգտագործումը գտել է ոչ նպատակահարմար, այդ իսկ պատճառով որոշել է նվիրաբերել համայնքին: Նվիրաբերվող գույքի արժեքը գնահատվել է 131 մլն դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել