HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սևանա լճից 170 մլն մ3 ջուր բաց կթողնվի

Ոռոգման նպատակով Սևանա լճից այս տարի բաց կթողնվի մինչև 170.0 մլն մ3 ջուր։ Նման որոշում այսօրվա նիստին ընդունեց կառավարությունը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի առաջարկով։

Այս ծավալի ջրի բաց թողնմամբ Կոմիտեն նպատակ ունի մասնակի մեղմել ոռոգման ջրապահովության դեֆիցիտը։

Մարտի 5-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազ. հա, իսկ անհրաժեշտ ջրի քանակը 482 մլն մ3: Սակայն ջրի դեֆիցիտը 283,5 մլն մ3 է, որից 170 մլն մ3-ը Կոմիտեն առաջարկել է լրացնել Սևանա լճից ջրի բաց թողնմամբ:

Ջրի պահանջարկի մնացած ծավալը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից 156,0 մլն մ3, Ազատի ջրամբարից 31 մլն մ3, Ապարանի ջրամբարից 11,5 մլն մ3 ջրաքանակներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter