HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահուստային ֆոնդից 93 միլիոն դրամ՝ քրեակատարողական վարչության աշխատակիցների լրավճարներին

2018 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից 93 միլիոն 838 հազար դրամ կհատկացվի Արդարադատության նախարարությանը՝ քրեակատարողական ծառայության ծառայողների ամսական լրավճարների վճարման նպատակով:

Նման որոշման նախագիծ այսօր հաստատվել է Կառավարության դռնփակ նիստում, այս հարցը  չզեկուցվող էր:

Որոշման նախագծում նշվում է, որ 2018-ի առաջին կիսամյակում հատկացվելու է 20 միլիոն 853 հազար դրամ, ինն ամսում՝ 52 միլիոն 132 հազար դրամ:

Ըստ Նախագծի արձանագրության՝ քրեակատարողական վարչության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցրած անձը վարձատրվում է սահմանված կարգով հաշվարկած պաշտոնային դրույքաչափի և 2014 թվականի առաջին կիսամյակի վարձատրության մակարդակը պահպանելու հնարավորություն տվող լրավճարի գումարով, որը 2-5 տարվա ծառայության ստաժ ունեցող քրեակատարողական կրտսեր մասնագետի համար կազմում է հաշվարկայինը` 157 հազար 939 դրամ, վճարայինը` 120 հազար 216 դրամ: Համաձայն նախարարության հիմնավորման՝ աշխատավարձի չափով պայմանավորված՝ քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի հաստիք զբաղեցնող ծառայողների հաստիքները հաճախ մնում են թափուր, ուստի նախատեսվում է այդ հաստիքները զբաղեցնող անձանց լրավճարները ավելացնել:  Տարեկան անհրաժեշտ է  125 միլիոն 116 հազար դրամ, նախագծով հատկացված գոմարը նախատեսված է 9 ամսվա համար` պահպանելով սահմանված լրավճարների սահմանաչափերը:

«Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ծառայողների վարձատրության ավելացումը հնարավորություն կտա կարճ ժամանակում համալրել քրեակատարողական  ծառայության թափուր հաստիքները և նպաստել քրեակատարողական ծառայության արդյունավետ գործունեությանը»,-ասված է նախագծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter