HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր են քննարկվել: 

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ խորհրդակցության ընթացքում երկայացվել են Արդարադատության նախարարության մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոոնցով լուծումներ են առաջարկվում ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ: Մասնավորապես, հստակ սահմանվում են բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պարտականությունները, արհեստավարժ կառավարման պահանջները և դրանց չկատարման համար վարչական և քաղաքացիաիրավական պատասխանատվության ներգործության միջոցները: Նշվել է, որ նախագծերը մշակելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: 

Քննարկման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ու մարմինների կողմից ներկայացվել են տարբեր առաջարկություններ ու դիտարկումներ: 

Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագծերը և դրանց վերջնական տարբերակները դնել շրջանառության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter