
Էթիկայի հանձնաժողովը խոստանում է հայտարարագրերի արժանահավատությունն ու ամբողջականությունը ստուգել
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ներկայացրել է նախնական տվյալներ 2017 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման վիճակի վերաբերյալ:
Մինչև տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ մարտի 30-ը, հանձնաժողովն ակնկալում էր ստանալ 3233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր: Նախնական տվյալների ամփոփմամբ, ապրիլի 10-ի դրությամբ, տարեկան հայտարարագիր են ներկայացրել 3027 հայտարարատու պաշտոնատար անձինք: Արդեն իսկ հրապարակված են շուրջ 2600 պաշտոնատար անձանց հայտարարագրերը։ Հայտարարագրերի հրապարակման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է:
Հանձնաժողովը վստահեցնում է, որ հայտարարագրերի հրապարակայնացմանը հաջորդելու են հայտարարագրի լրացման և ներկայացման պահանջների պահպանման ստուգման, իսկ այնուհետև՝ հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգման գործընթացները:
Մեկնաբանել