
Տավուշում ականի պայթյունից վիրավորված քաղաքացիների վիճակը կայուն է
Ապրիլի 12-ին Տավուշի մարզի Այգեձոր համայնքում ականի պայթյունի հետևանքով 3 քաղաքացիական բնակիչ վնասվածք է ստացել:
Ինչպես Բերդի հոսպիտալից հայտնեցին «Հետք»-ին՝ դեպքը եղել է 16:00-ի սահմանում, ականապայթյունային վնասվածքով երեք քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Տուժածները Այգեձորի բնակիչներ են՝ 30-ից 40 տարեկան, երկուսի ոտքն են ամպուտացրել, երրորդի՝ ձեռքը, նրանց վիճակն այժմ կայուն է:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացիները նշված տարածքում սինդրիկ հավաքելիս են եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել