HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը հետազոտության է ենթարկել 100-ից ավելի օբյեկտներ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները Հայաստանի մարզերում և Երևանում գտնվող 100-ից ավելի օբյեկտներում իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:

Հետազոտված օբյեկտներից ոչ բարվոք հակահրդեհային վիճակում էին գտնվում Երևանում գտնվող «Հին Էրիվան», «Ամերիկանո», ՀՀ Լոռու մարզի  «Սոճիներ», «Թագուհի», Արագածոտնի մարզի «Շեն օջախ», Արմավիրի մարզի «Նաիրի» հանրային սննդի օբյեկտները, որոնցում առկա էին կապիտալ բնույթի խախտումներ՝ կապված տարհանման ելքերի, հրդեհի ազդարարման, հրդեհաշիջման և հակածխային ինքնաշխատ համակարգերի, հակահրդեհային ջրամատակարարման, էլեկտրատնտեսության և հրդեհաշիջման սկզբնական միջոցների հետ:

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հիշեցնում է, որ օրենսդրությամբ նախատեսված են պատասխանատվության միջոցներ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման համար: Այսպես, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում է պատասխանատվություն օրենքի դրույթների խախտման համար: Իսկ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար սահմանված է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 187-րդ հոդվածով, ինչպես նաև քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով:

Հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների կատարումը կապահովի հրդեհներից, տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter